
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չշտապեց ամփոփել վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության մեկ տարին: «Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը՝ Դուք նախկինում կառավարության գործունեությունը հավակնոտ եք համարել, այժմ ինչպե՞ս կգնահատեք նրա գործունեության մեկ տարին, Սվիտալսկին նշեց. «Դուք ինձնից լավ գիտեք»:
Ընդգծենք, սակայն, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պյոտր Սվիտալսկին վերապահումով է մոտենում կառավարության ծրագրին, քանի որ ԵՄ-ի հետ հարաբերությունները Կարեն Կարապետյանի կառավարության ե՛ւ վեցամսյա, ե՛ւ երկարաժամկետ ծրագրերում հետին պլանում է ներկայացված՝ 19-րդում: Ընդ որում, իր դժգոհության մասին Սվիտալսկին հայտնել է ՀՀ իշխանություններին, սակայն այդպես էլ իրավիճակը չի փոխվել: ԵՄ-ի հետ հարաբերությունները էլի մնացել են նույն՝ 19-րդ տեղում»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: