Որն է Գորիսի քաղաքապետի հրաժարականի իրական պատճառը. մանրամասներ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝  Գորիսի արդեն նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցի հրաժարականի իրական պատճառը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ ունեցած լարված հարաբերություններն են, որոնք սրվել էին ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո:

Մեր տեղեկություններով՝ Գորիսի քաղաքապետի ՀՀԿ ամենահավանական թեկնածուն Սյունիքի մարզում հայտնի գործարար Գագիկ Առուշանյանի որդին է՝ Առուշ Առուշանյանը: Գորիսի մեր աղբյուրները փոխանցեցին, որ որոշ մարդիկ չեն էլ սպասում քաղաքապետի ընտրություններին և արդեն Առուշանյանին կատակով քաղաքապետ են անվանում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս