«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 5-ին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող «Արքայաձոր» ռեստորանում մեծ շուքով նշվել է «Գազպրոմ Արմենիայի» 20-ամյակը: Խնջույքին մասնակցել են նախկին «գազավիկները»՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Էդուարդ Ներսիսյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը:
Խնջույքին հրավիրված է եղել նաև ոլորտի հիմնադիր հայրերից մեկը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն վերջինս, չնայած խոստմանը, վերջին պահին ինչ-ինչ պատճառներով մերժել է հրավերքը, ինչը զարմացրել է ներկաներից շատերին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: