105 հայ պատգամավորներին կհետապնդեն 280 լրագրողներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չնայած իր գործունեությունը սկսեց նորամուծություններով, պատգամավորների աշխատավարձերն է անգամ որոշել պահել, սակայն մեկ հարցում նա այդպես էլ հավատարիմ մնաց նախկինների գործելաոճին: Այս անգամ ևս խորհրդարանում մեծ թվով ԶԼՄ ներկայացուցիչներ էին դիմել հավատարմագրման՝ մոտ 280 անձ և այդպես էլ ոչ ոք չի մերժվել: Բոլորին, առանց հավատարմագրման կարգը ԱԺ խորհրդի հաստատմանը ներկայացնելու, տրվել է հավատարմագիր եւ ԶԼՄ 280 ներկայացուցիչ իրավունք ունի լուսաբանելու ԱԺ ախատանքները:

Ինչպես հայտնի է՝ նորընտիր այս խորհրդարանում առկա է 105 պատգամավոր. փաստորեն նրանցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում ԶԼՄ երկու ներկայացուցիչ:
Ըստ ամենայնի, Արա Բաբլոյանին խորհուրդ են տվել որեւէ տեսակի լրագրողի հետ չվատացնել հարաբերությունները եւ բոլոր՝ անգամ նորելուկ կամ անհայտ հասցեով կայքերին անխտիր հավատարմագրել, ինչպես արել են նախորդները: Եվ այդ պատճառով ունենք նույն իրավիճակը. պատգամավորները բողոքում են, թե ով ասես լրագրողի անվան տակ իրենց մոտենում գործարք է առաջարկում, սակայն իրավիճակը այդպես էլ չի փոխվում:




Լրահոս