Երևանի ավագանու նիստը լարված է անցնում. Անահիտ Բախշյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեկնարկել է Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի առաջին նիստը, որը կրկին լարված անցավ: Երբ Երեւանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ներկայացրեց մայրաքաղաքի փողոցները վերանվանելու հարցը և զբաղեցրեց իր տեղը, դահլիճում իրարանցում սկսվեց:

Ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Սահակյանը (Ծիտ մականունով հայտնի) հեգնեց «Ելք» խմբակցության անդամներին՝ Անահիտ Բախշյանին դիմելով «պարոն»-ով:

Այս փաստը վրդովվեցրեց ընդդիմադիր խմբակցության անդամներին: Ալեն Սիմոնյանը փորձեց կարգի հրավիրել Արմեն Սահակյանին, նրանք սկսեցին վիճել: Իսկ Տարոն Մարգարյանն ընդամենն արձագանքեց՝ միայն պահանջելով բոլորից լռել և չխանգարել նիստի ընթացքը։




Լրահոս