Գյուղի բնակիչները ջրատարի մուտքի մոտ սպասում են 27-ամյա աղջկա դիակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ոստիկանության Հրազդանի բաժին էր դիմել Սոլակ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Ա. Մ.-ի հարազատները և հայտնել, որ վերջինս դուրս է եկել տնից և չի վերադարձել: Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա. Մ.-ի հողաթափերը, իսկ ջրամբարում` գլխարկը:

ArmLur.am-ին հաջողվեց զրուցել անհետ կորած համարվող բնակչուհու  հարազտների հետ: Վերջիններս մեզ հետ զրույցում նշեցին, որ դիմել են ոստիկանությանը, ԱԻՆ-ի աշխատակիցներին, ջրասուզակներին, սակայն նրանց կարծիքով  հնարավոր չէ իրականացնել որոնողական աշխատանքները. «Ալիքը շատ է, պետք է մի քանի ժամով կտրվի, որպեսզի ինչ-որ բան երևա, կամ ջրասուզակները հնարավորություն ունենան  մտնելու և նայելու: Հիմա գյուղի ժողովուրդը շվարած կանգնած սպասում են ջրատարի մուտքի մոտ, որտեղից, որ բասեինն է լցվում: Սպասում են էրեխու դիակին:»

Ըստ հարազատների՝ անհայտ կորած բնակչուհու ընտանիքն ապրում է նորմալ սոցիալական պայմաններում, ունի քույր և եղբայրներ. «Ջրատարն իրենց տան շատ մոտ է, չենք կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչ է եղել: Կարող է լինել միամիտ, կարող է լինել կոպիտ ասած` ստիպված»:

Հարազատների խոսքով՝ Ա. Մ.-ն դեռ մանկուց ունեցել է հիվանդություն. «Խնդիրը եղել է գիտակցության հետ կապված, բայց այլ շեղումներ չի ունեցել»:




Լրահոս