Պետք է հայացքն առաջ ուղղել և հետ չնայել. դեսպանները` Եվրոասոցացման համաձայնագրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանությունները 2017 թվականին առաջին անգամ կշնորհեն Ֆրանս-գերմանական մրցանակ հանուն հավասար հնարավորությունների: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2017 թվականի դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի դեսպանությունում: Մրցանակային պարգևը, որը կազմելու է 1000 եվրո, կտրվի այն նախագծին, որը ներդրում է ունեցել Հայաստանում կանանց, երեխաների, հաշմանդամների, որբերի և հասարակության այլ խոցելի խմբերի համար հավասար հնարավորությունների ստեղծման գործում:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանները անդրադարձան այս մրցանակին՝ նշելով, որ իրենց երկու երկրների և առհասարակ ԵՄ-ի համար առաջնային խնդիր են մարդու իրավունքները:
Դեսպաններն ընդգծում են, որ որևէ հասարակություն կատարյալ չէ, յուրաքանչյուր հասարակություն ունի իր խնդիրները, սակայն դեսպանները մեծ հույսեր են կապում մեր երկրում քաղաքացիական հասարակության զարգացման հետ:
Լրագրողները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու դեսպաններին:
ArmLur.am-ի այն հարցին, որ վերջերս լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ ամեն ինչ պատրաստ է նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի և ԵՄ-ի միջև եվրոասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար, արդյոք այս անգամ կստորագրվի համաձայնագիրը և որևէ խոչընդոտ չի առաջանա՝ հանձինս Ռուսաստանի, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց.

«Ես կարող եմ միայն հաստատել պարոն Սվիտալսկու խոսքերը և պետք է նաև հավելեմ, որ ներկայումս որևէ խոչընդոտ գոյություն չունի այս գործընթացում», -ասաց պարոն Քիսլերը:

Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ևս նշեց, որ գործընթացը հունի մեջ է.

«2013 թվականին Հայաստանը կատարել է ռազմավարական քայլ միանալով ԵՏՄ-ին, և այս որոշումն ընդունվել է ԵՄ-ի կողմից, որովհետև ԵՄ-ն և Հայաստանը գործընկերներ են»:

Դեսպանները ընդգծում են, որ պետք է հայացքն ուղղել առաջ և չնայել հետ:




Լրահոս