ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Համաշխարհային բանկի Տրանսպորտային և ՏՀՏ ոլորտի գծով ղեկավար Ջեյն Թրեդվիլին։
Նախարարը, ողջունելով հյուրին, նշել է, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը բազմամյա է և չափազանց արդյունավետ: Նա հույս է հայտնել, որ այն կլինի շարունակական։
Կողմերը նշել են, որ ՏՀՏ-ն և բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության առավել արագ զարգացող բնագավառներից է։ Նախարարը բարձր է գնահատել նաև Համաշխարհային բանկի աջակցության այն ծրագրերը, որոնք վերջին տարիների ընթացքում խթանել են այդ աճին։
Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում տրանսպորտային համակարգի արդիականացման տեսլականը, որը ենթադրում է որոշակի ՏՏ լուծումների կիրառում։
Նախարարը հույս է հայտնել, որ ապագայում այս նախագծի շուրջ ևս համագործակցության հնարավորություն կլինի ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀԲ-ի կողմից ակնկալվող նոր ծրագրերին, քննարկել արդյունավետ գործակցության հեռանկարները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն