Ջրի «գաղտնիքը»՝ բաց գիրք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակասանիտարական վիճակ, գարշահոտություն, բնակիչների պարբերաբար ահազանգեր, ընդ որում տարիներ շարունակ։ Սա Ճամբարակի՝ Գ. Նժդեհի փողոցում մինչեւ վերջերս տիրող վիճակի մի փոքրիկ նկարագիր է։

Բանն այն է, որ փողոցի թիվ 99 շենքին հարակից 150մմ տրամագծով կերամիկական կոյուղագիծը անընդհատ նույն հատվածում խցանվում էր։ Հատուկ «փչող» մեքենայով այն պարբերաբար մաքրվում էր, սակայն պարզ էր, որ հարցի արմատական լուծումը դրա փոխարինումն էր նորով։ Ինչը եւ արվեց «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Ճամբարակ» տեղամասի կոյուղու բրիգադի ուժերով: Կարճ ժամանակամիջոցում կառուցվեց 30 գծամետր 200մմ տրամագիծ ունեցող երկշերտ պոլիէթիլենեխողովակաշար։

Իսկ այդ պահին նրանց գործընկերները ջրամատակարարման բրիգադից աշխատում էին Տիգրան Մեծի փողոցում, որտեղ խողովակն ակնհայտորեն վթարված էր: Ի վերջո, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնի դարձավ վթարի վայրը՝ թիվ 30 շենքի հետնամասը: Վթարը, մասնագիտական լեզվով ասած, «գաղտնի» էր:

Այսինքն,  ջուրն արտահոսում էր, բայց ոչ թե գետնի երես էր դուրս գալիս, այլ ներծծվում էր հողի մեջ ու հոսում-հեռանում միայն իրեն հայտնի ճանապարհով: Բայց դե ընկերության բազմափորձ մասնագետների համար ջրի «գաղնիքը»՝ բաց գիրք է: Նրանք էլ ժամանակ չկորցրեցին:

Շուտով խողովակի վթարված  հատվածը  փոխարինվեց  200մմ  տրամագիծ  ունեցող պոլիէթիլենեխողովակով։

Արդյունքում վթարը վերացվեց, նաեւ տնտեսվեց վայրկյանում  2 խմ ջուր` ի աչքալուսանք տեղի բնակիչների։ Տարածքն էլ բարեկարգվեց: Արվածի փոխհատուցումը թե մեկ, թե մյուս դեպքերում բնակիչների շնորհակալական խոսքերն էին, ինչը լիուլի վարձատրեց ջրմուղագործների թափած ջանքերը:

Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն




Լրահոս