
Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում Բյուրականի մոտ առկա ծխացող օջախների հետմարման աշխատանքներն ավարտվել են: Հրդեհն ամբողջությամբ մարված է: Այսօրվա աշխատանքներում ներգրավվել է 125 փրկարար ծառայող և 20 միավոր տեխնիկա:
Սեպտեմբերի 3-ին բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք: Հրդեհը տարածվում էր վերգետնյա ուղիներով: Հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպվել են անընդհատ ռեժիմով՝ հատուկ լուսավորություն ապահովելու շնորհիվ շարունակվելով նաև գիշերը:
Քանի որ առաջիկա օրերին հանրապետությունում կանխատեսվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ՝ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ուժերով տեղում սահմանվել է հերթապահություն: