Նախկին և ներկա պատգամավորները` Թևան Պողոսյանի դասընթացներին. ինչը չէին հասցրել սերտել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը խորհրդարանի նորընտիր պատգամավորների համար դասընթացներ է կազմակերպել՝ սովորեցնելու օրենսդիր իշխանության ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները: Երեկ առաջին դասն էր, որին մասնակցում էին ՀՀԿ, «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների պատգամավորները: ՀՅԴ-ից որեւէ մեկը ներկա չէր:

«Ժողովուրդ» օրաթերթի աչքից չվիրպեց, որ այդ դասընթացին ներկա էր նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը, ով նախորդ խորհրդարանում պատգամավոր էր ՀՀԿ խմբակցությունից: Սակայն նրանից հնարավոր չեղավ պարզել, թե ինչու էր մասնակցում այդ դասընթացին. չի՞ հասցրել նախորդ հինգ տարում սովորել պատգամավորի գործառույթները, թե՞ մարդաքանակ ապահովելու համար էր գործուղվել:

ՀՀԿ խմբակցությունից Արսեն Միխայլովն էլ մեր հարցին ի պատասխան՝ հավաստիացրեց, որ ինքը գիտեր պատգամավորների գործառույթները, պարզապես «շատ էպիզոդներ կան, որոնց պրակտիկորեն դեռ մենք ծանոթ չենք: …Ավելի խորն ուսումնասիրեցի եւ իմացա ահագին բաներ»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս