«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը շարունակում է իր «հաղթարշավը»: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 259.5 մլն դոլար: Այդ գումարից 5 մլրդ 685.6 մլն դոլարը կառավարության պարտքն է, որից միայն 4 մլրդ 447 մլն դոլարը՝ արտաքին պարտքը: Նկատենք, որ մեկ ամսվա ընթացքում պետական պարտքն աճել է 58 մլն դոլարով, տարեսկզբի համեմատ՝ 317.4 մլն դոլարով ավել:
Պարտքի աճի նման տեմպերը լուրջ մտահոգությունների տեղիք են տվել: Բանն այն է, որ վաղուց ի վեր այն գերազանցել է Հայաստանի ՀՆԱ-ի 50 տոկոսը՝ մոտենալով կարմիր գծին, եւ գնալով դժվարանում է պարտքի սպասարկումը: Բայց չնայած այդ ամենին՝ իշխանությունները շարունակում են նոր պարտքեր կուտակել»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: