Այսօր առավոտյան հարազատները հայտնաբերել են Սոլակի բնակչուհու դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք` օրերս ոստիկանության Հրազդանի բաժին են դիմել Սոլակ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Ա. Մ.-ի հարազատները և հայտնել, որ վերջինս դուրս է եկել տնից և չի վերադարձել: Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա. Մ.-ի հողաթափերը, իսկ ջրամբարում` գլխարկը:

Երեկ ArmLur.am-ին հաջողվել էր  զրուցել անհետ կորած համարվող բնակչուհու հարազատների հետ: Վերջիններս մեզ հետ զրույցում հայտնել էին, որ դիմել են ոստիկանությանը, ԱԻՆ-ի աշխատակիցներին, ջրասուզակներին, սակայն նրանց կարծիքով  հնարավոր չէր իրականացնել որոնողական աշխատանքները` առանց ջրատարի աշխատանքները որոշ ժամանակով դադարեցնելու:

Քիչ առաջ ArmLur.am-ին անհետ կորած բնակչուհու հարազատները հայտնեցին, որ այսօր առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում հայտնաբերել են 27-ամյա բնակչուհու դին՝ ջրամբարից դուրս եկող լողավազանում:

Ըստ հարազատների՝ երեկ իրավապահներին եւ փրկարարներին այդպես էլ  չէր հաջողվել գտնել աղջկա դին:

Հավելենք, որ Ա. Մ.-ն դեռ մանկուց ունեցել է հիվանդություն. «Խնդիրը եղել է գիտակցության հետ կապված, բայց այլ շեղումներ չի ունեցել»:

Հիշեցնենք` սեպտեմբերի 10-ին, ժամը 16:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում (մոտ 9 մ) կասկածվում է, որ առկա է քաղաքացու դի. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրասուզակ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել էր` Սոլակ գյուղի բնակիչ՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը տանից դուրս է եկել և չի վերադարձել. Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել են Ա. Մ.-ի հողաթափերը, իսկ ջրամբարում` գլխարկը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս