
Ազգային ժողովը շարունակում է 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին քառօրյան:
ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանի բացակայությունը եւ գրավոր տեղեկացնելը իր քվեարկության մասին կասկածի տեղիք տվեց «Ելք» խմբակցությանը:
Գործող կարգի համաձայն՝ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, գնվելով գործուղման մեջ, գրավոր հայտարարություն է թողել, թե ինչպես է պատրաստվում քվեարկել ներկայացված օրինագծերով:
«Տեղեկանքը վավերացվել է քարտուղարությունում, եւ դուք կարող եք դրա հետ ծանոթանալ»,- պատասխանեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը:
Քվեարկության դրվեցին մի շարք օրինագծեր, որոնցից մեկը «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելն է: «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցութան պատգամավորները հայտարարեցին, որ վերոնշյալ օրենքում կատարվող փոփոխություններն անհասկանալի են: Նշյալ խմբակցությունները դեմ քվեարկեցին օրենքին, բայց այն ընդունվեց ՀՀԿ-ի եւ ՀՅԴ ձայների մեծամասնությամբ:
Ավելի մանրամասն` տեսանյութում: