Կառավարությունը պատասխանել է «Նաիրիտի» աշխատակիցների վերջին նամակին՝ ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին: Գործարանի աշխատակիցների նամակին պատասխանել է կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը:
«Նաիրիտի» համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը ArmLur.am-ին տրամադրեց պատասխան-նամակի լուսանկարները: Վերջինս նշում է, որ գործարանում ներդրումային ծրագրերը, որոնք առկա պարտավորությունների մարմանը ուղղված հստակ լուծումներ կառաջարկեն, անհրաժեշտ է ներկայացնել սնանկության գործով կառավարչին, իսկ այն հավանության արժանանալու դեպքում կառավարիչը դատարան կարող է ներկայացնել առողջացման ծրագիր, որից հետո էլ հնարավոր է իրականացնել ներդրումային ծրագիրը: Տիկին Շահվերդյանը նշում է, որ ամեն ինչ անում են գործարանը չվերագործարկելու համար:
Լուսինե Առաքելյան