ՀՀ կառավարությունը հաշվետվություն է ներկայացրել 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ:
2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին 2016 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել են հետևյալ մակրոտնտեսական ցուցանիշները.
ՀՀ պետական բյուջեի կատարում | |
Պետական բյուջեի եկամուտներ, ընդամենը | 106.0 % |
Եկամուտներ | 107.1 % |
Հարկեր և տուրքեր | 106.5 % |
այդ թվում՝
ավելացված արժեքի հարկ |
104.2 % |
Այլ եկամուտներ | 119.3 % |
Պաշտոնական դրամաշնորհներ | 41.5 % |
ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշներ | |
Տնտեսակիան ակտիվության ցուցանիշը | 106.2 % |
Արդյունաբերական արտադրանքի ծավալը | 112.7 % |
այդ թվում՝ | |
hանքագործական արդյունաբերությունը
և բացահանքերի շահագործումը |
109.1 % |
սննդամթերքի արտադրություն | 104.5 % |
խմիչքների արտադրություն | 131.6 % |
հիմնային մետաղների արտադրությունը
(մետալուրգիան) |
117.1 % |
ոսկերչական արտադրատեսակների
արտադրություն |
138.0 % |
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը | 97.9 % |
Շինարարության ծավալը | 91.3 % |
Առևտրի շրջանառությունը | 112.2 % |
Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) | 111.8 % |
Սպառողական գների ինդեքսը | 100.5 % |
Էլեկտրաեներգիայի արտադրությունը | 107.8 % |
Միջին ամսական անվանական աշխատավարձը | 102.7 % |
Արտաքին առևտրաշրջանառությունը | 126.0 % |
արտահանում | 121.6 % |
ներմուծում | 128.5 % |
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Հարկային և մաքսային եկամուտները (ներառյալ ԱԱՀ վերադարձի գումարը) 2017 թ. սեպտեմբեր 1-ի դրությամբ կազմել են 1,139,451.1 մլն դրամ, ինչը շուրջ 6.6 տոկոսով կամ 70,867.1 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:
Հարկային և մաքսային եկամուտները (առանց ԱԱՀ վերադարձի գումարը) նշված ժամանակահատվածում կազմել են 1,082,122.6 մլն դրամ, ինչը շուրջ 6.2 տոկոսով կամ 62,947.0 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը:
Հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող գերավճարներ և ապառքներ:
Գերավճարները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 6.401.2 մլն դրամով՝ 2017 թ. սեպտեմբերի 1-ին կազմելով 265,484.7 մլն դրամ, իսկ չկատարված հարկային պարտավորությունները 2017 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 122,750 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 7,459.1 մլն դրամով:
ԱԱՀ–ի վերադարձված գումար: 2017 թ. սեպտեմբեր 1-ի դրությամբ ԱԱՀ-ի վերադարձված գումարը կազմել է 57,328.5 մլն դրամ, ինչը շուրջ 16 տոկոսով կամ 7,920.1 մլն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշից:
Օտարերկրյա ֆիզիկական անձանց ԱԱՀ–ի վերադարձի կիրառության:
Գնումների մեծության նվազագույն սահմանաչափը 2 անգամ իջեցվել է՝ 100 հազ. դրամի փոխարեն սահմանվելով 50 հազ. դրամի չափով:
Հարկային ստուգումներն առավել հասցեական և արդյունավետ դարձնելու նպատակով
47.8 տոկոսով կրճատվել է հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների թվաքանակը:
Գործարկվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ մոնիտորինգային կենտրոնը:
Ներդրվել է «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի տրամադրման համակարգը:
Աջակցություն՝ հարկային ապառքներ կուտակած հարկ վճարողներին:
Ընդունվել են հարկային համաներում նախատեսող համապատասխան օրենքներ, որոնցով սահմանվել է հարկ վճարողների հարկային պարտավորությունների համար հաշվեգրված տույժերից ու տուգանքներից ազատում:
Միկրոձեռնարկատիրություն:
Ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերի վճարումից (ներկայումս 1380 ինքնազբաղված):
Ոչ ռիսկային համարվող երկրներից կատարվող ներմուծումներ: Գործարկվել է մաքսային արժեքի էլեկտրոնային հայտարարագրման համակարգը:
Տնտեսվարող սուբյեկտների համար նախատեսված միջոցառումներ:
2017 թ. հունվարի 1-ից ապահովվել է մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հասանելիությունն առանց որևէ վճարի:
Հարկային և մաքսային մարմինների կառուցվածքի օպտիմալացում:
Լուծարվել են թվով 20 տարածքային հարկային տեսչությունները՝ դրանց փոխարեն ստեղծելով թվով 3 վարչություններ, կրճատվել է մաքսատների թվաքանակը՝ 9-ից դառնալով 5:
Նախատեսվում է:
– Մաքսային հսկողության համար «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրում:
– Հարկային եկամուտների վճարման մեկ միասնական հաշվի ներդրման ապահովում:
– Կամերալ ուսումնասիրությունների իրականացման ավտոմատ համակարգի գործարկում:
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ
Գործարար միջավայրի բաելավման ուղղությամբ իրականացված քայլեր
WB «Doing Business» զեկույցի շրջանակում հաստատվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը։
Հաստատված 49 միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է, որ ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից, այլ հավասար պայմաններում, կբարելավվի 12 կետով:
Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական կարգավորումներ
Նվազեցվել է գյուղատնտեսության ոլորտի ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող բնական գազի սակագինը:
Հստակորեն սահմանվել են հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու դեպքում պատասխանատվություն առաջացնող գործողությունները, ինչպես նաև կրկնակի բարձրացվել է դրանք չվճարելու խոշոր չափի նվազագույն շեմը` 2 միլիոնից դառնալով 4 միլիոն դրամ:
Հաստատվել են ԱԱՀ գումարները արտահանողներին վերադարձնելու պարզեցված ընթացակարգերy՝ մինչև 20 մլն ԱԱՀ գումարների վերադարձի համար սահմանելով 4 օ8: Ոչ պետական մարմիններին (լիազորված օպերատորներ` Հայփոստ, Արդշինբանկ, Ամերիաբանկ և Կոնվերս բանկ) վերապահվել է պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որոշ գործառույթներ.
Գործարարների հետ քննարկումների արդյունքում խնդիրների բացահայտում և հնարավոր լուծումների մշակում
Ռուսաստանի Դաշնությունից ալմաստի հումքի մտակարարումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հստակեցվում են ընթացակարգերը։ Արդյունքում` կսկսվեն ալմաստի հումքի կանոնավոր մատակարարումները ՌԴ Գոխրանից:
Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին, սկսնակ ձեռնարկատերերին և նորարարության զարգացմանը
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ կողմից 2016թ-ի սեպտեմբեր ամսից ի վեր թվով 63 տնտեսվարողի տրամադրվել է ընդհանուր 2․3 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով արտոնյալ վարկեր։
ՏՏ ոլորտում երկարաձգվել է հարկային արտոնություններից օգտվելու նախկին ժամկետը` 2020թ. հունվարի 1-ի փոխարեն արտոնություններից օգտվելու ժամկետը սահմանվել է 5 տարի: 2016թ․ սեպտեմբերից մինչ այժմ հավաստագրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 144 սկսնակ ընկերություն:
Արտահանում
2017 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 1185.1 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 210.8 մլն ԱՄՆ դոլարով (21.6 %-ով), այդ թվում.
Արտահանման կառուցվածք
2017 թ. հունվար-հուլիս
Արտահանում | Հավելաճ | ||
մլն ԱՄՆ դոլար | մլն ԱՄՆ դոլար | % | |
1. Հանքահումքային արտադրանք | 367.2 | 108.5 | 42.0 |
2. Պատրաստի սննդի արտադրանք | 277.5 | 71.3 | 34.6 |
3. Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեի | 153.5 | 33.6 | 28.0 |
4. Մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ | 25.6 | 15.9 | 2.6 անգ. |
5. Մանածագործական իրեր | 65.5 | 11.4 | 21.1 |
6. Կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք | 26.0 | 7.5 | 40.6 |
7. Քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք | 15.7 | 6.9 | 77.9 |
8. Տարբեր արդյունաբերական ապրանքներ | 7.5 | -1.5 | -16.7 |
9. Իրեր քարից, գիպսից, ցեմենտից | 9.3 | 1.5 | 19.7 |
10. Սարքեր և ապարատներ | 21.2 | 0.2 | 1.0 |
11. Բուսական ծագման արտադրանք | 25.2 | -13.2 | -34.5 |
12. Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր | 171.2 | -33.2 | -16.2 |
13. Այլ ապրանքախմբեր | 19.6 | 1.8 | 10.1 |
Ներմուծում
2017 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում ապրանքների ներմուծումը կազմել է 2161.7 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 479.1 մլն ԱՄՆ դոլարով (28.5 %-ով):
Ներմուծման աճը մեծապես պայմանավորվել է միջանկյալ օգտագործաման (արտադրական նպատակներով) և կապիտալ արտադրանքի ներմուծման աճերով:
Ներմուծման կառուցվածք
2017 թ. հունվար-հուլիս
Ներմուծում | Հավելաճ | ||
մլն ԱՄՆ դոլար | մլն ԱՄՆ դոլար | % | |
Ընդամենը | 2161.7 | 479.1 | 28.5 |
Կապիտալ ապրանքներ | 322.1 | 80.4 | 33.3 |
Միջանկյալ սպառման ապրանքներ | 748.9 | 181.8 | 32.1 |
Սպառման ապրանքներ | 1090.7 | 216.8 | 24.8 |
Ներմուծման կառուցվածք | Հավելաճի կառուցվածք | ||
% | |||
Ընդամենը | 100 | 100 | |
Կապիտալ ապրանքներ | 14.9 | 16.8 | |
Միջանկյալ սպառման ապրանքներ | 34.6 | 37.9 | |
Սպառման ապրանքներ | 50.5 | 45.3 |
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Ներդրումների պաշտպանության և վստահության մակարդակի բարձրացում
Մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքը:
Ներդրվել է ռեդոմիցիլացիայի (վերաբնակեցման) ինստիտուտը- կապահովվի օտարերկրյա նոր 5-10 ընկերությունների մուտք և գրանցում Հայաստանում:
Ներդրումային ծրագրեր և դրանց իրականացման լրացուցիչ հնարավորությունների ձևավորում
Ստեղծվել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն:
Հիմնադրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» – մեկնարկել են 2 ծրագրեր՝ շուրջ 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրումով։
Մասնավոր հատվածից ստացված ներդրումային ծրագրերից 28-ի համար սահմանվել են մաքսատուրքից ազատման արտոնություններ, 19-ի համար՝ ԱԱՀ հետաձգման արտոնություններ։
2017 թ․-ի 8 ամիսների արդյունքներով պետական և համայնքային բյուջեյից, վարկային ծրագրերով և մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376,0 միլիոն ԱՄՆ դոլար:
2017 թվականի առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ շուրջ 328 մլն. ԱՄՆ դոլար (2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացում համապատասխանաբար 36.6 % և 26.3%):
Ներդրվել է ներդրումների խթանման և ներդրողների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող համակարգը:
ՀՀ–ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
ՈԼՈՐՏ | 2017թ-ի կատարողականի կանխատեսում | 2017թ-ի 8 ամիսների կատարողական | % |
Աշխատանք և սոցիալական ոլորտ | $4,665,318 | $1,800,000 | 39% |
Առողջապահություն | $41,792,371 | $18,700,000 | 45% |
Արդարադատություն | $4,729,252 | $2,500,000 | 53% |
Բնապահպանություն | $4,126,624 | $1,400,000 | 34% |
Գյուղատնտեսություն | $101,280,000 | $22,614,000 | 22% |
Էներգետիկա և բնական պաշարներ | $220,235,708 | $155,388,141 | 71% |
Պետական գույքի կառավարում | $21,523,370 | $582,500 | 3% |
Պետական եկամուտներ | $7,795,914 | $3,200,000 | 41% |
Քաղաքաշինություն | $111,502,646 | $31,980,000 | 29% |
Քաղաքացիական ավիացիա | $1,000,000 | $349,720 | 35% |
Կրթություն և գիտություն | $18,958,455 | $6,650,000 | 35% |
Մշակույթ | $1,762,000 | $75,300 | 4% |
Սպորտ և երիտասարդություն | $7,135,016 | $1,500,000 | 21% |
Տարածքային կառավարում և զարգացում | $79,190,679 | $45,070,000 | 57% |
Տնտեսական զարգացում և ներդրումներ | $88,870,134 | $42,069,000 | 47% |
Տրանսպորտ, կապ և ՏՏ | $119,535,368 | $42,040,000 | 35% |
ԸՆԴԱՄԵՆԸ | $834,102,855 | $375,918,661 | 45% |
Աղյուսակը ներառում է տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն – մասնավոր համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաև մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ։ Մասնավոր հատվածի կողմից ներկայումս իրականացվող մի շարք ներդրումային ծրագրեր ներառված չեն աղյուսակում։
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Ներգնա զբոսաշրջային այցելություններ
Հայաստան ընդհանուր այցելությունները 2017թ. հունվար-հունիսին կազմել են 1.350.791, աճը 2016 թ. հունվար-հունիսի համեմատ 24.3% է: 2016 թ. հունվար-հունիսին այդ ցուցանիշը կազմել է 1.086.466, 2015 թ. հունվար-հունիսին՝ 1.066.779:
Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելություններ.
2017 թ. հունվար-հունիսին կազմել է 622.381, աճը 2016 թ. հունվար-հունիսի համեմատ 24.2 % է: 2016 թ. հունվար-հունիսին ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 501.118, 2015 թ. հունվար–հունիսին՝ 489.500:
Դեպի Հայաստան մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացում.
Դեպի Հայաստան սահմանային անցման գործընթացի դյուրացում
2016 թ․ նոյեմբերի 10-ից Չինաստանի քաղաքացիները մուտքի արտոնագիր կարող են ստանալ նաև սահմանային անցման կետերում կամ առցանց,
Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին թույլատրվել է այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից,
2017 թվականի մարտի 1-ից ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Հայաստան նաև ներքին անձնագրերով,
Քաթարի Պետության քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ 2017 թվականի հունիսի 10-ից,
Ճապոնիայի քաղաքացիների համար 2017 թվականի սեպտեմբերի 6-ից սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ:
ՀՀ-ում մատչելի ավիափոխադրումների ապահովում
2016թ. դեկտեմբերի 15-ից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը սկսեց շաբաթական 3 չվերթ իրականացնել Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով, իսկ հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը 2017թ. ապրիլի 25-ից սկսած չվերթներ է իրականացնում Գյումրի–Կրասնոդար–Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի, Գյումրի-Դոնի Ռոստով-Գյումրի, և 2017 թվականի հունիսի 30-ից նաև Գյումրի-Մոսկվա-Գյումրի ուղղություններով։
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՀՀ համայնքների եկամուտների պլանավորման և սեփական եկամուտների հավաքագրումների դինամիկա.
ՀՀ համայնքների բյուջեների ընդամենը եկամուտների պլանային ցուցանիշներ
2016թ. համեմատությամբ 2017թ. ՀՀ համայնքների բյուջեների ընդամենը եկամուտների պլանային ցուցանիշը 127,8 մլրդ դրամից աճել է 9.2 %-ով և կազմել 139,6 մլրդ դրամ:
ՀՀ համայնքների բյուջեների սեփական եկամուտների պլանային ցուցանիշներ
2016թ. համեմատությամբ սեփական եկամուտների պլանային ցուցանիշի աճը 2017թ. ին կազմել է 11.1 % կամ 3,9 մլրդ․դրամ, 35 մլրդ․ դրամից դառնալով շուրջ 38,9 մլրդ․ դրամ:
ՀՀ համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի ցուցանիշներ.
2016թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ 2017թ. սեպտեմբերի մեկի դրությամբ սեփական եկամուտները փաստացի ավելացել են 8.5%-ով, որը կազմել է 1,7 մլրդ․դրամ։
Ներդրումային ծրագրեր
ՀՀ մարզերի, այլ գերատեսչությունների և մասնավոր ներդրողներ: Ներկայացվել է 170 ներդրումային/գործառնական ծրագիր, որոնցից հավանության է արժանացել 58-ը: 14-ը` ֆինանսավորվել է, 60 ծրագիր ներկայումս գտնվում է քննարկման փուլում:
Ներդրումային ծրագրերի մշակման և բիզնես-ծրագրերի արդյունավետության բարձրացում.
ՀՀ ԿԲ-ի, «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» Հիմնադրամի մարզային կառույցների հետ համատեղ կազմակերպվել են ներդրումային ծրագրերի հայտերի մշակման սեմինար-դասընթացներ:
ՀՀ մարզերում գործարար ակտիվության խթանում
Իրականացվել են ուսուցողական ծրագրեր մարզպետների, համայնքների ղեկավարների ու համայնքային պատասխանատուների մասնակցությամբ, մշակվել են մարզպետների աշխատանքների գնահատման չափորոշիչներ, մեթոդական ուղեցույցներ համայնքների հնգամյա զարգացման ծրագրերում տնտեսական զարգացմանն ուղղված բաղադրիչի վերաբերյալ։ Մշակվել է համայնքների կողմից տրամադրվող ծառայությունները մասնավոր ընկերություններին պատվիրակման մեթոդական ուղեցույց:
Աղբահանություն
Աղբահանության իրավական դաշտի բարելավում.
Մշակվել և հավանության է արժանացել «ՀՀ կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիրը»:
Աղբավայրերի գույքագրում և անձնագրավորում,աղբահանության կազմակերպման վարչարարության խստացում.
Գույքագրվել է 2029 աղբավայր, որոնցից 2017 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ`
1522 փակվել է, 221 ենթակա է փակման, 286 ժամանակավորապես կշահագործվի որպես հիմնական աղբավայր:
Կնքվել են աղբահանության և սանիտարական մաքրման նոր պայմանագրեր 9479 իրավաբանական սուբյեկտների հետ։
Աղբահանության վճարների հավաքագրումը ավելացել է շուրջ 30%-ով, իսկ որոշ դեպքերում նաև 2 անգամ։
Աղբանոցների փակման, կոնսերվացման աշխատանքների վերահսկում, հանրությանը իրազեկում.
Ստեղծվել է թվային ինտերակտիվ քարտեզ:
«Մաքուր Հայաստան» ծրագիր
Մշակվել և հավանության է արժանացել ծրագրի գործողությունների ու միջոցառումների ժամանակացույցը:
Համայնքային զարգացման ծրագրեր.
Ինտեգրված աջակցություն գյուղական զարգացմանը, համայնքների դիմակայության ամրապնդում ծրագիր.
ՀՀ Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքներում իրականցվում են շուրջ 5.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի զարգացման ծրագրեր, մասնավորապես 56 ջերմոց, 9 գինու փոքրածավալ արտադրություն, 8 չրագործական արտադրություն, 30 հա պտղատու այգիների, 2 գյուղմեխանիզացիայի պարկի, 2 գյուղմթերքների հավաքման կետերի հիմնում (սառնարանային տնտեսություն և ալրաղաց), 9 կմ ԼԵԴ տեխնոլոգիայով լուսավորության անցկացում, 3 կմ ոռոգման ջրագծի վերանորոգում, 30 հա ջուր խնայող տեխնոլոգիաների ներդրում, ոռոգման ներքին ցանցի կառուցում ջուր խնայող տեխնոլոգիաներով, սածիլային ջերմատան հիմնում, 7 դպրոցների ճաշարանների վերանորոգում։
Տարածքային զարգացման փորձարարական ծրագրեր.
Իրագործվում են շուրջ 10.0 մլն եվրոյին համարժեք դրամի տարածքային զարգացման փորձնական 8 ծրագրեր։
Աջակցության տրամադրում.
Հրատապ խնդիրների լուծում.
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ մարզերին հրատապ խնդիրների լուծման համար 136 ծրագրերի իրականացման համար հատկացվել է շուրջ 5 մլրդ դրամ:
Աջակցություն սահմանամերձ համայնքներին.
Սահմանամերձ համայնքների բնակիչներին հատկացվել է շուրջ 929 մլն․ դրամ գումար:
Համայնքների խոշորացում.
Խոշորացված համայնքներին պետության կողմից տրամադրվող օժանդակություն.
Խոշորացված 52 համայնքներում (նախկին 465 համայնքներ) իրականացվում են համայնքային նոր ենթակառուցվածքների ձևավորման և գոյություն ունեցողների ամրապնդմանն ուղղված շուրջ 11.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումային ծրագրեր։ Մասնավորապես, ձեռք են բերվելու շուրջ 100 միավոր կոմունալ, ճանապարհաշինական, գյուղատնտեսական տեխնիկա, հասարակական տրանսպորտային միջոցներ, կառուցվելու և վերանորոգվելու են ճանապարհներ, կանգառներ և այլ համայնքային ենթակառուցվածքներ։
Սուբսիդավորման նոր քաղաքականություն
- Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգ:
Մարման ժամկետ՝ 3-10 տարի, տոկոսադրույքը՝ 2% (9% տոկոսադրույքի 7%-ի սուբսիդավորում): Տրամադրվել է շուրջ 80 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 44 տրակտոր:
Հակակարկտային ցանցերի ներդրում (Խաղողի և պտղատու այգիներում)
Մարման ժամկետ՝ 7 տարի,
Տոկոսադրույքը՝ 2%
Տարեկան շուրջ 1350 հա այգիներում հակակարկտային ցանցերի ներդրում:
Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում
Մարման ժամկետ՝ մինչև 5 տարի,
(նախորդ ծրագրի 2 տարվա փոխարեն)
Տոկոսադրույքը՝ 5%, իսկ սահմանամերձ բնակավայրերում ՝ 3%
Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար մ
Մարման ժամկետ՝ 3 տարի,
Տոկոսադրույքը՝ 2% (2018թ.-ից)
Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար
Մինչև 10 հեկտար այգետնկումներ կատարող տնտեսավարողներին տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ կցուցաբերվի պետական աջակցություն
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով
առավելագույն 150.0 մլն ՀՀ դրամ:
Մարման ժամկետ` 1 տարի,
Տոկոսադրույքը՝ 3%
(12% տոկոսադրույքի 9%-ի սուբսիդավորում):
- Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի հիմնադրում
Գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում (գտնվում է ներմուծման փուլում
Ձեռք է բերվել 18 միավոր գյուղատնտեսական տեխնիկա:Կմշակվի շուրջ 16 հազ. հա հողատարածք
- Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ վարկային ծրագիր
Կոոպերատիվներում կաթնատվությունը ավելացել է 13 %-ով:
Վաճառվող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը ավելացել է համապատասխանաբար 7500 և 7000 գլխով:
Արժեշղթայի զարգացման բաղադրիչում ընդգրկված տնտեսավարողների արտադրանքի աճը կազմել է 851.0 մլն դրամ:
Բարելավված արոտների տարածքը կազմել է 48 հազ. հա:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2017 թվականի հունվարի 12-ին: Կենտրոնն այժմ ունի 22 աշխատակից, որոնցից 6-ը վարձատրվում են դոնոր կազմակերպությունների կողմից: Այժմ իրականացվում է 26 ծրագիր, որոնք վերաբերում են պետական կառավարման համակարգին, հարկային և մաքսային վարչարարության, կրթության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտներին, ինչպես նաև դատական համակարգին և հանրային-մասնավոր գործընկերության ոլորտին: Կենտրոնի կողմից արդեն իսկ ավարտին են հասցվել համակարգային բարեփոխումներին ուղղված 6 ծրագիր՝
Ծրագիր | Նկարագրություն |
Հարկային և մաքսային վարչարարության ոլորտում արագ հաղթանակներ | ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի հետ մշակվել և 2017 թվականի մարտին հրապարակվել է 2-րդ սերնդի բարեփոխումների ծրագիրը (հիմնական գործընկեր՝ Պետական եկամուտների կոմիտե): |
Օտարերկրյա մասնագետների ներգրավման համար խթաններ | Մի շարք ՏՏ ընկերությունների հետ համատեղ մշակվել է ծրագիր, համաձայն որի ռազմավարական ոլորտներում բարձր որակավորում ունեցող Հայաստանի ռեզիդենտ չհամարվող անձանց տրամադրվելու են ֆինանսական խթաններ (հիմնական գործընկեր՝ ՀՀ ֆինանսների նախարարություն և Պետական եկամուտների կոմիտե): |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ֆունկցիոնալ վերլուծություն | «Արար» հիմնադրամի և Ի-Վի Քոնսալթինգ ՓԲԸ աջակցությամբ իրականացվել է 2 նախարարությունների ֆունկցիոնալ վերլուծություն (վերլուծության արդյունքներով պիլոտային ծրագիրը կսկսվի իրականացվել սույն թվականի հոկտեմբերից) (հիմնական գործընկեր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և ՀՀ կառավարության աշխատակազմ) |
Ջերմուկի և Վանաձորի որպես զբոսաշրջային ուղղությունների զարգացում | Մշակվել են Ջերմուկի և Վանաձորի զբոսաշրջային ուղղությունների զարգացման ծրագրերը (հիմնական գործընկեր՝ Տուրիզմի պետական կոմիտե, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն): |
Կայուն Զարգացման Նպատակների Ազգային Ինովացիոն Կենտրոն | ՄԱԿ-ի հետ համատեղ Կենտրոնի հովանու ներքո ստեղծվել է Կայուն Զարգացման Նպատակների Ազգային Ինովացիոն Կենտրոն՝ ՄԱԿ-ի ԿԶՆ իրականացման համար (ՀՀ՝ ՄԱԿ-ում ստանձնած պարտավորություն) (հիմնական գործընկեր՝ ՀՀ կառավարության աշխատակազմ և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ): |
YES (Young Experts Scheme) | Եվրամիության աջակցությամբ նախաձեռնվել է YES ծրագիրը, որի միջոցով պետական տարբեր մարմիններում 1 տարի ժամկետով ներգրավվելու են Հայաստանից և Սփյուռքից բարձր որակավորում ունեցող մոտ 20 երիտասարդներ՝ ռազմավարական ուղղություններով ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով: |
Մինչև տարվա վերջ ավարտին կհասցվեն հետևյալ ծրագրերը
Ծրագիր | Նկարագրություն |
Հայաստանի Զարգացման Ռազմավարություն 2030 | Մշակվում է և մինչև տարվա վերջ ՀՀ կառավարությանը կհանձնվի Հայաստանի Զարգացման Ռազմավարություն 2030 (աշխատանքային խմբերի աշխատանքներն արդեն սկսվել են և հանրային քննարկումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերին) (հիմնական գործընկեր՝ ՀՀ կառավարության աշխատակազմ): |
Հայաստանի Թվային Օրակարգ 2030 | Մշակվում է և մինչև տարվա վերջ ՀՀ կառավարությանը կհանձնվի Հայաստանի Թվային Օրակարգ 2030 (հիմնական գործընկեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Թվային Հայաստան Հիմնադրամ): |
Հանրային-մասնավոր գործընկերության իրավական և ինստիտուցիոնալ համակարգ | ՎԶԵԲ-ի աջակցությամբ մշակվում է հանրային-մասնավոր գործընկերության օրենսդրական բազան (օրենք և ենթաօրենսդրական ակտեր), ինչպես նաև աշխատանքներ են տարվում հանրային-մասնավոր գործընկերության մասնագիտացված միավորի ձևավորման ուղղությամբ (հիմնական գործընկեր՝ ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն): |
Կրթության զարգացման պետական ծրագիր 2030 | Մշակման փուլում է գտնվում Կրթության զարգացման պետական ծրագիրը (հիմնական գործընկեր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն): |
Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) ֆունկցիոնալ վերլուծություն | Իրականացվում է ԿԱԻ ֆունկցիոնալ վերլուծություն, որի արդյունքներով կառաջարկվի ԿԱԻ բարեփոխման և արդյունավետության բարձրացման ծրագիր (հիմնական գործընկեր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն): |
Դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումների ծրագիր | Իրականացվում է դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումների ծրագրի մշակում (հիմնական գործընկեր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն): |
Ֆինանսավորում
Մինչ օրս Կենտրոնն իր գործունեությունը (աշխատավարձ և պահպանման ծախսեր) իրականացնելու համար ստացել է շուրջ 120 միլիոն ՀՀ դրամ (որից 100 միլիոնը ՀՀ պետական բյուջեից, իսկ 20 միլիոնը մասնավոր նվիրատվությունների միջոցով): Կենտրոնի կողմից իր ծրագրերն իրականացնելու համար բանակցություններ են վարվել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, որի արդյունքում արդեն ապահովվել է շուրջ 3,100,000 ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցություն՝ նպատակային համատեղ ծրագրերի իրականացման համար և 500,000 ԱՄՆ դոլար՝ ՌՆԿ ընթացիկ գործունեությունը ֆինանսավորելու համար:
Բանակցություններ են վարվում ևս շուրջ 3,500,000 ԱՄՆ դոլարի աջակցություն ստանալու վերաբերյալ՝ փորձագետների ներգրավման և նոր ծրագրերի մշակման և իրականացման համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հիմնադրամի կողմից կազմակերպվել է 3 գործարար և ներդրումային համաժողով, որոնց արդյունքում կնքվել է 9 հուշագիր և 4 պայմանագիր՝ այդ թվում 1 էքսկլյուզիվ: Պայմանագրերով նախատեսվում է իրականացնել 112 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ և սկզբնական փուլում արտահանել 500 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք, որի առաջին առաքումը կայացել է մայիս ամսին։
Կազմակերպվել է հայկական ընկերությունների մասնակցությունը թվով 9 ցուցահանդեսների, որոնց արդյունքում կնքվել են 86 պայմանագիր՝ 3,469 մլրդ դրամի (7,2 մլն ԱՄՆ դոլարի) ընդհանուր գումարով։ Ընդհանուր առմամբ կանխատեսվում է մինչ տարվա վերջ ունենալ շուրջ 7 մլրդ դրամի արտահանման պայմանագրեր։
Գործարկվել է ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ՝ www.investmentprojects.am կայքը, որտեղ զետեղվել են ՀԶՀ կողմից հավաքագրված շուրջ 1.2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ 30 ներդրումային ծրագրեր։ Խմբագրվել և քննարկման են ներկայացվել տարբեր ոլորտների թվով 40 ծրագրեր:
Կազմակերպվել է «Ձևափոխի՛ր» մրցույթը, որի առաջին փուլի արդյունքում ներկայացվել են երկրի զբոսաշրջային վայրերի ձևափոխման ու տուրիզմի զարգացման 60 նախագծեր։
Ընդլայնվել է ՀԶՀ-ում գործող «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվող ծառայությունները։ 2017թ-ին ՀԶՀ-ն սպասարկում է շուրջ 600 ընկերություն, որոնցից 350՝ արտահանող, իսկ 250՝ ներդրող։
Հիմնադրամը ակտիվ աշխատանքներ է տանում արտերկրում հիմնադրամի ներկայացուցիչների ցանցի ընդլայնման ուղղությամբ։ Արդեն իսկ գործում են 9 ներկայացուցիչ և մինչ տարեվերջ ներկայացուցիչների թիվը նախատեսվում է հասցնել 50-ի։ Ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում քննարկվում են ներդրումային և արտահանման ծրագրեր։