Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է Երևանի պետական համալսարանին:
Ըստ այդմ` ԵՊՀ-ին կտրվի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման լիցենզիա: Այն ուժի մեջ կլինի երեք տարի:
Հայրենի կառավարությունը չի մանրամասնում` ինչի համար է անհրաժեշտ մայր բուհին թմրանյութեր և հոգեմետ դեղեր: Նշվում է նաև, որ որոշումը կկայացվի առանց քննարկման: