Ահազանգ Սպիտակի վերելակաշինական գործարանի քանդման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հայտարարություն է տարածել Սպիտակի վերելակաշինական գործարանի քանդման վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2,493 հա մակերեսով տարածքի վրա կատարում է Սպիտակի «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի ապօրինի քանդման աշխատանքներ, որի վերաբերյալ քանդման թույտվություն չունի:

Պահանջում ենք բոլոր պատկան մարմիններին՝ ուշադրություն դարձնել տեղի ունեցող ապօրինությանը և թույլ չտալ քանդել Սպիտակ քաղաքի (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան 1) վերելակաշինական գործարանը:
Ծանուցում: Սույն թվականի օգոստոսի 17-ին գործարանը դիմել է քաղաքապետարան քանդման թույլտվություն ստանալու համար, որին ի պատասխան հայտնել են, որ «Քանդման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ՓԲԸ-ի բաժնետերերի ընդնհանուր ժողովի որոշում, մասնագիտական կազմակերպութան եզրակացություն և քանդման նախագիծ ու տեղական տուրքի վճար: Միաժամանակ տեղեկացվում է, որ քանդման թույտվությունը կտրամադրվի նշված հարցը և ընկերության կողմից Սպիտակ համայնքում պլանավորած ներդրումային ծրագրերը համայնքի ավագանու կողմից քննարկվելուց հետո»:

Գործարանը կառուցվել է Սպիտակի երկրաշարժից հետո:
Դրա կառուցման համար ձեռք են բերվել հատուկ համաձուլվածքի մետաղյա կոնստրուկցիաներ, և գործարանի այսօրվա շուկայական արժեքը կազմում է շուրջ 50 մլն դոլար:
Ըստ մասնագետների կարծիքի՝ նմանատիպ գործարան Հայաստանում գոյություն չունի, իսկ այդպիսի նոր գործարան կառուցելու համար անհրաժեշտ է մի քանի տարի:

Գործարանը կարող է օգտագործվել ոչ միայն վերելակների կառուցման, այլ նորագույն տեխնոլոգիաներով մրցունակ արտադրության համար:
Երևանում և այլ քաղաքներում գրեթե բոլոր վերելակները կարիք ունեն փոխարինման: Նման կառույց ունենալով և քանդելով այն Հայաստանի Հանրապետությունում գործող ապօրինի իշխանությունները իրականացնում են ապազգային քաղաքականություն»:

Սպիտակի համայնքապետարանի գրությունը




Լրահոս