7 տարի է՝ դատվում են. «Ոսկու աշխարհի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին կրկին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոսկու աշխարհի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին պատկանող գույքի վրա արգելանք է դրվել: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Մարինե Հայրապետյանը հունիսին հայց է ներկայացրել դատարան «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով, որ ՍՊԸ-ն ճանաչի իր սեփականության իրավունքը: Նա նաեւ միջնորդել է, որպեսզի ՍՊԸ-ի գույքի վրա արգելանք դրվի, ինչը դատարանը բավարարել է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» ՍՊԸ սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը հայտնեց, որ 7 տարի է՝ դատվում են. «Մարինե Հայրապետյանը «Արարատ» բանկից վարկ է վերցրել եւ մեր ընկերության կողմից կառուցված բնակարաններից բնակարան է գնել: Մենք 160 հոգու համար նախատեսված բնակելի շենք ենք կառուցել, 159 հոգի գնել են եւ մեր արեւով են երդվում, իսկ Մարինե Հայրապետյանը, որը բանկի միջոցով է բնակարան գնել, այդ գումարը բանկին չի վճարել, եւ բանկը արդեն քանի տարի է՝ մեզ է դատի տվել ու իր գումարն է պահանջում»:




Լրահոս