Երևանի քաղաքապետարանին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ այս տարվա սեպտեմբերի 25-ին Երեւանի կենտրոնում հայտնվեցին ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ: Բայց այն բանից հետո, երբ աղմուկ բարձրացավ, թե Երեւանի քաղաքապետարանը գովազդում է համասեռամոլությունը, դրանք ապամոնտաժեցին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաստառի հեղինակները որոշել են չներել քաղաքապետի այդ քայլը, եւ դիմել են դատարան: Նշենք, որ պաստառները պատրաստել էին «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ի եւ «Հենրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի համագործակցությամբ, Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԼԳԲՏԻ անձանց համերաշխության ցանց Հայաստանում եւ Վրաստանում» ծրագրի շրջանակներում:

Տեղեկացանք, որ «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ն դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին՝ նշելով, որ նրանց քայլը իրավաչափ չէ, եւ պահանջում է պարտավորոցնել Երեւանի քաղաքապետարանին ապամոնտաժված գովազդային պաստառները վերականգնել:




Լրահոս