Արտակարգ դեպք Արարատի մարզում. պապը վրաերթի է ենթարկել 1-ամյա թոռանը, ով մահացել է. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին, դաժան  դեպք է տեղի ոնեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Վեդիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած վիճակում 1-ամյա աղջիկ երեխա:

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի Վանաշեն գյուղից:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն գյուղի Հրաչիկ Մակարյան փողոցի 25 տանը, տան բնակիչ, 56-ամյա Հմայակ Մեհրաբյանը տան բակում իր վարած Ford Transit մակնիշի 34 ZP 677 համարանիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս՝ անզգուշաբար վրաերթի է ենթարկել 1-ամյա Լարիսա Թորոսյանին, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Մանրամասները` այստեղ:

 




Լրահոս