
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գեղամ Մարգարյանի նախագահությամբ, մեկնարկել է գողության գործի դատական քննությունը:
Մասնավորապես, ինչպես ArmLur.am-ը տեղեկացավ նախաքննական եզրակացությունից, Հրազդան ք.Մ/կ թաղամասի բնակարաններից մեկում դարանակալած ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են Արտավազդ Տիգրանյանին և նրա հանցակցին` Ս. Բոզինյանին, ովքեր փորձում էին բնակարանից գողություն կատարել:
Ըստ երևույթին` հանցավոր զույգի մտադրության մասին իրավապահներն ավելի վաղ են իմացել և դեպքը կանխել են տաք հետքերով:
Այսպիսով, վերը նշված անձանց մեղադրանք է առաջադրվել գողության փորձի հատկանիշներով: