Չնայած տարածքների կորստին, ապրիլյան պատերազմում հաղթանա՞կ ենք տարել. ինչ է փորձում համոզել Ա. Ռուստամյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դաշնակցականները մի հարցում, այնուամենայնիվ, անգերազանցելի են. կարող են իրենց բոլոր պարտությունները ներկայացնել որպես պատմական, փառահեղ հաղթանակ ու հպարտանալ դրանցով: ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երկու օր է՝ փորձում է համոզել, թե Հայաստանը նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթել է, ու դա՝ ԵՏՄ-ում գտնվելու շնորհիվ:

Բայց հաղթանակի մասին նման պնդումներ պարոն Ռուստամյանն անում է այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմի հետեւանքով կորցրինք 800 հեկտար հող ոչ միայն անվտանգության գոտի հանդիսացող տարածքներից, այլեւ բուն ԼՂՀ սահմաններից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում էլ հարցին, թե չնայած տարածքների կորստին, մենք ապրիլյան պատերազմում հաղթանա՞կ ենք տարել, Արմեն Ռուստամյանը երեկ պատասխանել է.

«Իհարկե, հաղթանակ ենք տարել, Դուք պարզապես տեղյակ չեք այն նպատակների մասին, որն ունեցել է Ադրբեջանը»: Իհարկե, Ադրբեջանը շատ կցանկանար անակնկալ պատերազմով գրավել ողջ ԼՂՀ-ն կամ 800 հեկտարի փոխարեն՝ դրա տասնապատիկը:  Չհաջողվեց: Բայց սա համարել հաղթանակ, մեղմ ասած, տեղին չէ:

Եթե հիշում եք՝ մեկ դար առաջ ՀՅԴ-ն ստանձնեց Հայաստանի Առաջին Հանրապետության իշխանությունը, եւ իրենց իշխանավարման երկու տարվա ընթացքում 60 հազար քմ-ից մնաց հազիվ 10 հազարը: Մինչ այդ, ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում, դաշնակները հասցրել էին «վերցնել հանրապետության փողերը եւ հայդե՝ Փարիզ»»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս