«Ծառուկյան» խմբակցության թեկնածուն փախավ Արտաշատից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեռ վերջնականապես չի որոշել` կմասնակցի՞ նոյեմբերի 5-ին Արտաշատում կայանալիք ընտրություններին, թե՞ ոչ:

Մինչ այս, «Ծառուկյան» խմբակցության հիմնական թեկնածուն համարվում էր Գագիկ Պողոսյանը, ով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ թոռն է եւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայրը: Սակայն նա եւս փոշմանել է եւ այժմ ցանկություն չունի պայքարի մեջ մտնել ՀՀԿ-ի հետ: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Պողոսյանը նախօրեին ընտանիքով մեկնել է Հայաստանից. շառից, փորձանքից հեռու:

Այսպիսով՝ Ծառուկյանը վերջնականապես Արտաշատը հանձնեց ՀՀԿ-ին»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս