Չեմ կարծում, որ ճիշտ է ժամանակից առաջ ընկնելը. Արտեմ Ասատրյան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից փորձեցինք պարզել, թե ինչ են արել նրանք այս մեկ տարվա ընթացքում, ինչ արդյունքներ են գրանցել, որոնք նպաստել են ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը։

– Ես Ձեր աշխատանքից եմ խնդրում մի քանի արդյունք մատնանշել, ի՞նչ ծրագրեր եք իրականացրել, որոնք նպաստել են ժողովրդի սոցիալական վիճակի լավացմանը։

– Պետական բյուջեով նախատեսված բոլոր սոցիալական ծրագրերն իրականացվել են նախատեսվածին համապատասխան։ Ըստ էության՝ սոցիալական պաշտպանության ոլորտում առաջնային նշանակություն ունեցող ծրագրերը, որ մենք դիտարկում ենք էս անցած ժամանակահատվածի համար, բնակչությանը մատուցվող ծառայությունների, տրամադրվող տրանսֆերտների առումով, իրականացվել են։

Եվ, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում է եղել նաեւ այդ ծառայությունների հասցեականության բարձրացումը, մատչելիության մեծացումը։ Այդ առումով կարեւորում եմ հատկապես նոր ձեւաչափով քաղաքացիներին ծառայությունների մատուցման հնարավորության ընձեռումն առցանց համակարգի միջոցով։

– Դրա հետեւանքով սոցիալական վիճակը լավացե՞լ է, անկախ նրանից, որ թոշակներն ու նպաստներն այս տարվա բյուջեով չէին ավելացել։

– Ընդհանրապես, սոցիալական խնդիրների լուծման տեսանկյունից մենք բոլորս լավ հասկանում ենք, որ առաջին հերթին տնտեսական աճի ապահովումն է եւ մեր քաղաքացիների եկամտաստեղծ գործունեության միջոցով իրենց եկամուտներն ավելացնելու հնարավորությունների ընձեռումը։ Այս առումով կարծում եմ, որ առաջին 8-9 ամիսների տվյալները բավականին դրական են եղել։ Հարցի մյուս կողմը, որը վերաբերում է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի իրականացմանը, էստեղ մաքսիմալ հասցեական իրականացնելն է։ Այս առումով եւս, աշխատանքները, որ կատարվել են, կարծում եմ, որ բավականին արդյունքներ են տվել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս