
ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի է հանել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի պահեստը: Ըստ պետական գույքի կառավարման վարչության` ընկերության պահեստը «բարոյապես եւ ֆիզիկապես մաշված» վիճակում է գտնվում եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի գույք է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ եւ բարոյապես եւ ֆիզիկապես մաշված պահեստի արժեքը կազմում է մոտ 36.7 մլն դրամ: