Ստերեոտիպ կա, թե ձմեռը շինարարական աշխատանքներ կատարել չի կարելի. վարչապետի հանձնարարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Առաջին հանձնարարականը վերաբերում էր կախված եղանակային պայմաններից շինարարական աշխատանքների կատարմանը: Նա նշեց, թե մեզ մոտ այնպիսի ստերեոտիպ է առկա, որ ձմեռը շինարարական աշխատանքներ կատարել չի կարելի: Սակայն վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել այլ երկրների փորձը, հասկանալ`այնտեղ ինչպես է արվում, որպեսզի շինարարության տեմպերը մեզ մոտ չտուժեն:

Ըստ այդմ, նա Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարին հանձնարարեց 40 օրվա ժամկետում մշակել և ներկայացնել իրավական ակտի նախագիծ`եղանակային պայմաններից ելնելով շինարարական աշխատանքներ կատարելու շուրջ:




Լրահոս