Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկեց մարզպետների գնահատաման չափանիշների մեջ ավելացնել ևս մեկը` ճանապարհների վիճակը: Ինչպես հայտնի է` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչներ:
Մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար հաշվի կառնվեն հետևյալ տասնմեկ չափորոշիչները՝
1.տարածքային ՀՆԱ, 2.մարզի վարչական տարածքում կատարված ներդրումների ծավալը, 3.մարզում աշխատատեղերի թիվը, 4.համայնքային բյուջեների սեփական եկամուտները, 5.համայնք-մասնավոր հատված համագործակցությունը, 6.աղբահանություն և սանիտարական մաքրում, 7.մարզում ֆերմերային տնտեսություններ, 8. մարզի գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրում,
9.աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թվի տեսակարար կշիռը մարզի ընտանիքների ընդհանուր թվի մեջ, 10. դպրոցներում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը, միջազգային/ հանրապետական օլիմպիադաների մրցանակակիրներ, ուսումը միջազգային կամ ՀՀ ռեյտինգային ԲՈՒՀ-երում շարունակողներ, 11.առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը: