ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես պետք է երգեմ ինձ վճարողների համար. Գևորգ Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում երգիչ Գևորգ Մարտիրոսյանը խոսել է առաջիկա անելիքների, նոր երգերի եւ տեսահոլովակների մասին եւ անդրադարձել այն քննադատություններին, որ իր երգերը միօրինակ են, անմիտ եւ ձանձրացնող:

Տարիներ առաջ շատ սաների պես Գևորգը նույնպես  լքում  է Երգի պետական թատրոնը, որտեղ նաև աշխատում էր, սակայն երգիչն  ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծանում է, նշելով՝ այդ տարիներն իրեն համար եղել են յուրահատուկ եւ ուսուցողական, համեմված Արթուր Գրիգորիչի խորհուրդներով:

Հարցազրույցի ավարտին Գևորգի հետ փոքրիկ անդրադարձ կատարեցինք նրա անձնականին, պարզելու համար երկրպագուների բազմություն ունեցող երգչի կինը խանդոտ է, թե՞ ոչ եւ հաճախ ի՞նչը կարող է նրանց տանը անդորրը խաթարել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս