Ազգային ժողովն ավարտեց իր քառօրյա նիստերի աշխատանքները: Նիստն ավարտվեց քննարկված նախագծերի քվեարկությամբ, oրակարգն էլ սպառվեց: Այսօր քվեարկված նախագծերից էին «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը, որ ընդունվեց 81 «կողմ» ձայներով, «դեմ», «ձեռնպահ» չկար:
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ընդունվեց միաձայն՝ 81 ձայն: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին կից ներկայացված փաթեթը ևս առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 81 «կողմ», 0 «դեմ» և 0 «ձեռնպահ» քվեարկությամբ: