Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խաղողի մթերման ոլորտում առկա որոշ խնդիրների վերաբերյալ հանձնարարական տվեց:
Վարչապետը խաղողի մթերման գործընթացի արդյունավետության բարձրացման, գինենյութերի որակի հսկողության և ոլորտում առկա ռիսկերի վերացման նպատակով գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց խաղողի մթերումների ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա պարբերաբար՝ շաբաթական կտրվածքով ամփոփել խաղողի մթերումների արդյունքները՝ ըստ մթերող ձեռնարկությունների:
Նա նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին հանձնարարեց սահմանված տեղեկատվության հիման վրա իրականացնել մոնիթորինգ:
«Շեշտը դնում ենք «դիտարկում» բառի վրա, պարո՛ն Կարապետյան, առկա գինենյութերի ծավալները մթերված խաղողի ծավալների հետ համադրելու նպատակով»,-նշեց նա :