Հրազդանում երիտասարդ կինն ընկել է 5-րդ հարկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հրազդանում քաղաքացին ընկել է շենքի 5-րդ հարկից և տեղափոխվել հիվանդանոց: Տեղեկատվությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից.

«11:40-ին ոստիկանությունn ահազանգ է ստացել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 94 շենքից մի կին է ընկել: Պարզվել է` նշված շենքի 5-րդ հարկից վայր է ընկել 1982 թվականին ծնված քաղաքացի: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց», – հայտնեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ դեպքի մանրամասները ճշտվում են:




Լրահոս