
Արդեն հայտնել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել Վերնիսաժի տարածքում, որի հետևանքով կա զոհ և վիրավորներ: ArmLur.am-ը զրուցել է Վերնիսաժի տարածքում գտնվող առևտրականների հետ, ովքեր մեզ հետ զրույցում նշեցին, որ սկզբում երկու կրակոց են լսել, այնուհետև հնչել է կրակոցների շարք, որից հետո էլ ամբոխը խառնվել է իրար:
Ընդգծենք, որ կրակոցները եղել են «Թուֆենկյան» հյուրանոցի հարևանությամբ: Հայտնի է, որ այս հյուրանոցում հիմնականում լինում են զբոսաշրջիկներ կամ արտերկրից ժամանած հայտնի հյուրեր: Մեր տեղեկություններով, դեպքի ժամանակ էլ հյուրանոցի ներսում եղել է դեսպաններից մեկը, ով ճաշելիս է եղել արտերկրից ժամանած հյուրի հետ: Ստացվում է այնպես, որ Երևանի հենց կենտրոնում, որտեղ մշտապես բազմաթիվ զբոսաշրջիկներ են լինում, շրջելն այլևս անվտանգ չէ:
Հավելենք, որ ականատեսները ArmLur.am-ի հետ զրույցում նշեցին, թե վիրավորներին մշտապես ուղեկցել է «Համեր» մակնիշի ավտոմեքենա: