Արդեն հայտնել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել Վերնիսաժի տարածքում, որի հետևանքով կա զոհ և վիրավորներ: ArmLur.am-ը զրուցել է Վերնիսաժի տարածքում գտնվող առևտրականների հետ, ովքեր մեզ հետ զրույցում նշեցին, որ սկզբում երկու կրակոց են լսել, այնուհետև հնչել է կրակոցների շարք, որից հետո էլ ամբոխը խառնվել է իրար:
Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կրակոցների հետևանքով վիրավորներից մեկն ու զոհը Լոռու մարզից են: Նշենք, որ զոհի դին դեռ դեպքի վայրում է:
Մանրամասները` տեսանյութում` քիչ անց: