
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Մյասնիկյան, Աթարբեկյան, Սպանդարյան, Թումանյան, Կոմիտաս, Իսրայել Օրի, Օրբելի, Բաղրամյան, Շահումյան փողոցների, Արսենյան և Վայքի նրբանցքների, Արսենյան 2, 4, 5, Նարեկացի 3, Մոմիկի 2, 4, 6, Սևակի 2 համարների և Շատին գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վեոլիա Ջուր ՓԲԸ