Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը սեպտեմբերի 15-17-ը Սլովենիայի Մարիբոր քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանը թիմի կազմում ընդգրկել է չորս ձյուդոյիստի: Նրանք են՝ Գասպար Հայրապետյանը, Էրիկ Հարությունյանը (երկուսն էլ՝ 55 կգ քաշային կարգ), Վահագն Չալյանը (81 կգ) եւ Գրիգոր Սահակյանը (90 կգ):
Հայաստանի հավաքականն արդեն մրցավայրում է: Մինչ այդ մեր թիմը երկու ուսումնամարզական հավաք էր անցկացրել Թբիլիսիում և Երեւանում:
Եվրոպայի առաջնությունում հանդես կգան 41 երկրի ավելի քան 400 մարզիկներ: