Ծիտն ու Բլդին. ովքեր էին և ով դարձան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին տեղի ունեցավ Երեւանի ավագանու աշնանային առաջին նիստը, որն անցավ բավականին լարված մթնոլորտում, քանի որ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները բավականին ագրեսիվ էին եւ վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում ավագանու ընդդիմադիր անդամների հասցեին: Ավագանու ՀՀԿ-ական անդամներից իրենց ամենավառ դրսեւորեցին հատկապես Արմեն Սահակյանը` Ծիտ մականվամբ, եւ Հովհաննես Ավանեսյանը` Բլդի մականվամբ:

Իսկ ովքեր են նրանք. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ծիտ մականունով հայնտի Արմեն Սահակյանը նախկինում եղել է ԲՀԿ-ական, ավագանու համանուն խմբակցությունից դուրս գալու դիմում էր գրել 2014թ. փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո:

Դրանից հետո նա լծվել է ՀՀԿ-ականներին պաշտպանելու եւ նրանց համար ձայներ բերելու սուրբ գործին, չնայած համարվել է Գագիկ Ծառուկյանի հավատարիմ մարդկանցից մեկը: Իսկ ավագանու մյուս անդամն էլ Հովհաննես Ավանեսյանը` Բլդի մականվամբ, ով Շենգավիթ համայնքից է եւ հենց այնտեղից էլ ավագանու ընտրություններում ձայներ է ապահովել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար:




Լրահոս