Ես չեմ տեսել ոչինչ, որի պատճառով Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը չկայանա, այն շատ կարևոր է ապագայի համար: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Ուրախ եմ, որ մոտենում ենք այն պահին, երբ պետք է ստորագրենք ՀՀ-ԵՄ համագործակցության համաձայնագիրը։ Այն լիովին համադրելի է Հայաստանի ստանձնած այլ պարտավորությունների հետ։ Սա է մեր մեկնակետը, սա է վերջնակետը։ Մնացած ամեն ինչ վերաբերում է հայերին, նրանք պետք է որոշեն, թե ինչն է լավ»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: