
Ուշադրություն
Սեպտեմբերի 15-19-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-ին, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 17-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: