ՖՈՏՈ. Ազգային պատկերասրահում բացվեց Հովհաննես Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային պատկերասրահում այսօր բացվեց ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը: Այն կրում էր «Արարում» խորագիրը:

Այս ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացված է նաեւ «Քաոս․ աշխարհի արարումը» կտավը, որը ծովանկարիչը ժամանակին նվիրել էր Հռոմի Գրիգոր 16-րդ պապին, ով հետագայում այն նվիրել է Վենետիկի Մխիթարյան միաբանությանը:

Հենց Վենետիկյան միաբաններն էլ տրամադրել են Այվազովսկու կտավը: Նշենք, որ ցուցահանդեսում ներկայացված են ծովանկարչի 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական և տասնյակից ավելի այլ աշխատանքներ:

Իսկ վաղը Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսին զուգահեռ կբացվի նրան նվիրված երկօրյա միջազգային գիտաժողով. վերջինիս մասնակցելու համար Հայաստան են ժամանել արվեստաբաններ ամենատարբեր երկրներից:

Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը կգործի մինչեւ հունվարի 15-ը:




Լրահոս