
Մոսկվայի արտակարգ իրավիճակների ծառայություններ մեկ օրում ռումբի հայտնաբերման վերաբերյալ ավելի քան 30 կեղծ ահազանգ է ստացվել:
Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ- ը: Ահազանգերի ցանկում են հայտնվել 20 դպրոց, կինոթատրոններ, առևտրի և բիզնես կենտրոններ, ինչպես նաև տարբեր վարչական շենքեր: Ըստ ՏԱՍՍ-ի մեկ այլ աղբյուրի, սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի չորս քաղաքում ստուգվել է 48 շենք և տարհանվել ավելի քան 20 հազար մարդ: