ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել էր Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Պաշտոնական լուսանկարներում երեւում է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը եւս կանգնած է Սերժ Սարգսյանի հետ նույն շարքում: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Բաղդասարյանը սաստիկ ընդդիմադիր էր, բայց պարտվեց ԱԺ ընտրություններում:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ովքեր չեն կարող օգտվել սոցիալական փաթեթից:

Լենա Սահակյան (52 տարեկան, դաստիարակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական փաթեթը չի տարածվում տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց՝ բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց: Թվարկված անձանց վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժը հաշվարկվում է առանց նշված ժամանակահատվածի: Զինծառայողների դեպքում մեկ զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխվելը չի դիտարկվում մեկ այլ տեղափոխություն, սակայն այդպես է դիտարկվում հանրապետական գործադիր մարմնի փոփոխությունը, օրինակ՝ ՀՀ զինված ուժերի կազմից կառավարությանն առընթեր ոստիկանության կազմ տեղափոխվելը կես դրույքից պակաս դրույք նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ ունեցող անձանց, հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սոցիալական փաթեթը ՀՀ-ում առաջին անգամ ներդրվել է 2012 թվականին: Յուրաքանչյուր աշխատակցին սոցփաթեթով հատկացված ամսական գումարը կազմում է 11.000 դրամ: Ի դեպ, սոցփաթեթի գումարները կրում են կուտակային բնույթ:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ժառանգությունը: Ինչպե՞ս է այն փոխանցվում հասցեատիրոջը:

Մարգարիտա Եղիազարյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ժառանգությունը սահմանված օրինական կարգով մահացող քաղաքացու (ժառանգատուի) գույքային եւ որոշ անձնական ոչ գույքային իրավունքների եւ պարտականությունների անցումն է մեկ կամ մի քանի անձանց: Ժառանգությունը գույք է, որը բաղկացած է գույքային իրավունքներից եւ այլ դրամական միջոցներից: Հայաստանում ժառանգությունն անցնում է ըստ կտակի եւ ըստ օրենքի: Ժառանգության եւ իրավունքների հետ մեկտեղ ժառանգորդները ստանում են նաեւ պարտականություններ՝ ժառանգության պահման եւ պարտքային պատասխանատվությունների վերաբերյալ:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ժառանգության ձեւակերպման համար պետք է դիմել նոտարական գրասենյակ ժառանգության ընդունման մասին եւ նոտարի մոտ ձեւակերպել ժառանգության ընդունման մասին դիմումը:




Լրահոս