ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի Մաշտոցի պողոտայում

Մայրաքաղաքի աղբահանության հարցերով պատասխանատու նշանակված «Սանիթեք» ընկերությունը շարունակում է աչքի ընկնել անփույթ աշխատաոճով: Ցերեկվա ժամին զբոսաշրջիկներով լի մեր քաղաքում ահա այսպիսի տեսարան է: Իսկ Երեւանի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, գտել է խնդրից խուսափելու ձեւը: Պատասխանատվությունը գցում է «Սանիթեքի» վրա եւ իր գործը համարում ավարտված: Մինչդեռ այս տեսարանը հենց քաղաքապետարանի պատկերն է:

 

 

 
ՀԱՐՑ. Ես եղել եմ իմ ծանոթի խնամակալը: Նա մի քանի ամիս առաջ մահացել է: Հիմա բնակվում եւ հաշվառված եմ նրան պատկանող բնակարանում: Նշեմ, որ նա այլ մտերիմներ չուներ: Խնդրում եմ՝ ասեք, ես իրավունք ունե՞մ բնակարանի սեփականության իրավունքը ձեւակերպել իմ անունով:

Անահիտ Սաղաթելյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին չի նշել, բայց, ամենայն հավանականությամբ, նրա ծանոթի գույքը փոխանցվել է լիազորված կառավարման: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954 հոդվածում նշված է, որ գույքի փոխանցումը լիազորված կառավարման չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցմանը լիազորված կառավարողին (այսինքն՝ քաղաքացուն): Ավելին՝ նա չունի ժառանգության իրավունք իր ծանոթի գույքի նկատմամբ (չի հանդիսանում նրա բարեկամը): Ստացվում է՝ նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեւակերպումը, ցավոք, չի հաջողվի:
Բայց հարկ ենք համարում ավելացնել, որ անգամ քաղաքացու ծանոթի մահից հետո նա չի կորցնում բնակարանի օգտագործման իրավունքը:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղաքացիական օրենսդրությունը սահմանում է քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավական վիճակը, սեփականության իրավունքի եւ այլ գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ բացառիկ իրավունքների ծագման հիմքերն ու իրականացման կարգը, կարգավորում են պայմանագրային եւ այլ պարտավորություններ, ինչպես նաեւ այլ գույքային ու դրանց հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերություններ:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը դուրս է եկել քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվի, ապա նա կարո՞ղ է գրանցվել կադրերի երկարաժամկետ ռեզերվում: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով եւ ի՞նչ ժամկետում:

Նելլի Պողոսյան (33 տարեկան, իրավաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ նշված անձը քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա առավելագույն ժամկետը լրանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է Խորհուրդ` ներկայացնելով անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի, աշխատանքային գրքույկի պատճենները, երկու գունավոր լուսանկար, լրացնում է նաեւ անձնական թերթիկ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձը այդ ժամանակահատվածում ռեզերվում գրանցվելու համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի ընդհանուր հիմունքներով գրանցվել քաղծառայութան կադրերի ռեզերվում` ստանալով նոր գրանցման թերթիկ:




Լրահոս