«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ գեներալ Հայկազ Բաղմանյանը շուտով կհամալրի ՊՆ համակարգի թոշակառուների ցանկը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ինտելիգենտ Վիգեն Սարգսյանը չի կարողանում հանդուրժել Բաղմանյանի նման «ռամիկներին» եւ փորձում է ձերբազատվել նրանցից՝ բանակը համալրելով ավելի ինտելեկտուալ կադրերով։ Եվ որքան էլ Բաղմանյանը համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմը, թոշակառուի ճակատագիրը բաժին է ընկնելու նաեւ նրան»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: