«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն քննարկվում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի հ/կ-ի կողմից տպագրված ձեռնարկում տեղ գտած այնպիսի դրվագների մասին, թե ինչպես աշակերտները պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն սեռական փոքրամասնությունների հանդեպ։ Նշենք, որ տպագրված ձեռնարկները նախատեսվում էր բաշխել դպրոցներին, սակայն գործընթացը կասեցվել է։
«ՉԻ» տեղեկություններով՝ Ռուզան Մուրադյանի վերոնշյալ ձեռնարկը լույս է տեսել նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գիտությամբ ու «դաբրոյով»։ Նախարարությունը ձեռնարկի լույսընծայման համար նաեւ խոշոր գումար է հատկացրել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: