«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նոյեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում քաղաքապետի ընտրություն է նշանակված։ «ՉԻ» տեղեկություններով՝ Վարդենիսի գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը չի առաջադրվելու, քանի որ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհ են նրա աշխատանքից։ Խլոյանի աշխատաոճից դժգոհ են նաեւ հենց իրենք` վարդենիսցիները։
Քաղաքապետ Խլոյանի 12-ամյա թոռը քաղաքի թիվ 4 դպրոց է հաճախում վարելով բրաբուս մակնիշի ավտոմեքենա։
Մեր տեղեկություններով՝ Վարդենիսի քաղաքապետ է դառնալու համայնքի կենսաթոշակային ապահովության բաժնի պետ Արամ Հարությունյանը, որը վայելում է Սերժ Սարգսյանի հավատարիմ վարորդապետ Վաչոյի, ինչպես նաեւ Գեղարքունիքի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի հովանավորությունը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: