«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը օրերս հանդիպել է Սերժ Սարգսյանին եւ կարգավորել իր հարաբերությունները նրա հետ։
Ի մասնավորի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, մնում է քաղաքականության մեջ, իսկ Հովիկ Աբրահամյանը հեռանում է։ Այսուհետ, փաստորեն, կողմերը փոխադարձաբար կմոռանան առվակների ու գետակների մասին՝ Սերժ Սարգսյանի կողմից Հովիկ Աբրահամյանին ուղղված մեսիջները:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: