Դատավորներ կան, որ ունեն 90, 95 տոկոս արտոնություն. ունենում ենք անհավասար իրավիճակ. Արփինե Հովհաննիսյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձրաձայնեց դատավորների ծանրաբեռնվածության եւ դատական գործերը համապատասխան ժամկետներում նշանակելու հարցը: Ձեր կողմից Դատական օրենսգրքում փոփոխություններ են արվել:

Արդյո՞ք այդ փոփոխությամբ դատարանների նախագահները մյուս դատավորների հետ հավասարաչափ գործեր կունենան քննելու, թե էլի կլինեն արտոնյալներ, «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց.

«Խնդիրը արտոնություններն են. եթե նայեք դատարանների նախագահների՝ 2015թ. որոշումը, կտեսնեք, որ դատավորներ կան, որ ունեն 90, 95 տոկոս արտոնություն, ինչը նշանակում է, որ նրանց մակագրվում է տվյալ դատարան մուտք արվող գործերի 5 կամ 10 տոկոսը: Եվ նրանք հնարավորություն ունեն այլ դատավորներին խնդրելու, որ չմակագրվի իրենց գործը, ու արդյունքում մենք ունենում ենք անհավասար իրավիճակ: Նոր օրենքը հավասարության նշան կդնի բոլոր դատավորների միջեւ, որպեսզի բոլորն էլ շատ գործեր ունենան քննելու»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս