
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում գտնվող «Մուշ» ռեստորանային համալիրում, որին մասնակցել է Արմավիրի փոխմարզպետ, ՀՀԿ Արմավիրի մարզային կառույցի փոխնախագահ Մովսես Քարտաշյանը: Քարտաշյանը տեղեկանալով, որ այդ համալիրում իր ազգականները վիճաբանության մեջ են, շտապել է դեպքի վայր, փորձել է իր հեղինակությամբ ճնշել մյուս կողմին՝ ներկայանալով ՀՀԿ-ի Մոսո, սակայն դա հակառակ էֆեկտ է ունեցել, և Քարտաշյանը ինքն էլ է հարվածներ ստացել, ինչը խոսում է այս կուսակցության ցածր վարկանիշի մասին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: