«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ լարված են ԱԺ պատգամավոր, «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանի եւ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի հարաբերությունները։ Բանն այն է, որ Արման Սահակյանը, որը վաղուց երազում է գրավել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աթոռը:
Երբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական խաղում Երեւանում 1։4 հաշվով զիջեց Դանիային, տարբեր լրատվամիջոցներում Նեմեցին նսեմացնող բազմաթիվ հրապարակումներ եղան։ Մեր տեղեկություններով՝ հրապարակումների պատվիրատուն եղել է ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը, որը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մտերիմ ընկերն է։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ հանգամանքը չեն հանդուրժել Ռուբեն Հայրապետյանի թիմակիցները եւ Արման Սահակյանին հաշվի են կանչել։ «Ռազբորկայի» ժամանակ պատգամավորին ասվել է. «Ի՞նչ ես ժամանակից առաջ ընկնում, մարդը հիվանդ է, չե՞ս համբերում, մի քիչ մարդկություն ունեցիր»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: